Մակրոնը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, հանդես կգա նոր դիվանագիտական նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտնել է երկրի ղեկավարը երկուշաբթի օրը հանրապետության դեսպանների տարեկան համաժողովում։
«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ համաձայնագրերի ամբողջական կատարումը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես կգանք դիվանագիտական նոր նախաձեռնությամբ՝ ուժեղացնելու ճնշումը Ադրբեջանի վրա»,- ասել է նախագահը` ելույթ ունենալով համաժողովում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էմանուել Մակրոնը անդրադարձել էր Արցախի շրջափակմանը և նշել, որ դատապարտում է այդ շրջափակումն ու անում ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի համաձայնություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում