«Փյունիկ»-ը գլխավորել է մրցաշարային աղյուսակը
Նմանատիպ
Երեկ «Փյունիկ» – «Վեստ Արմենիա» խաղով ավարտվել է Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։ Առաջնության նորեկ «Վեստ Արմենիան» մեկ ժամից մի փոքր ավելի դիմացավ փոխչեմպիոնի հետ մրցավեճում։ Հանդիպման վերջնամասում «Փյունիկը» երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 11 միավոր ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Ընդ որում, «Փյունիկը» այս պահին առաջնությունում միակ թիմն է, որը պարտություն չի կրել։
Տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» 3։1 հաշվով հաղթանակի հասավ արդեն նախկին առաջատար «Նոայի» նկատմամբ և վաստակեց 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև «Ուրարտուն», որը արտագնա խաղում 2։0 հաշվով պարտության է մատնել «Շիրակին»։
Շարունակում է իր երկրպագուներին ուրախացնել ԲԿՄԱ-ն, որը 2։0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ «Արարատ-Արմենիան» կիրակի օրը մրցեց «Վանի» հետ և հաղթանակի հասավ խոշոր՝ 3։0 հաշվով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում