Իսպանիան ընդդեմ Ռուբիալեսի. ինչպես ֆուտբոլային բոսը դարձավ երկրի գլխավոր չարագործը
Նմանատիպ
Կանանց աշխարհի առաջնության եզրափակչից ավելի քան մեկ շաբաթ է անցել, իսկ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսի հետ կապված սկանդալը, ով խաղի ավարտին համբուրել է աշխարհի չեմպիոն Ջենի Հերմոսոյին, դեռ չի հանդարտվում։
RFEF-ի նախագահին հեռացրել են աշխատանքից։ Երկրի բոլոր հայտնի ֆուտբոլային գործիչները քննադատել են մարզչին։
Օգոստոսի 20-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ավարտվեց կանանց աշխարհի առաջնությունը՝ գերազանցելով բոլոր սպասելիքները՝ տրիբունաներում հանդիսատեսի քանակից և հեռուստադիտումից մինչև հովանավորների հետաքրքրությունը դեպի կանանց ֆուտբոլը։ Առայժմ գլխավոր թեման ոչ թե ձեռքբերումներն են, այլ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսի պահվածքը։
Ֆունկցիոները, Անգլիայի հավաքականի հետ իր ազգային թիմի հաղթական եզրափակիչից հետո, չի ամաչել իր զգացմունքներից, և մրցանակաբաշխության ժամանակ Իսպանիայի թագուհի Լետիցիայի ներկայությամբ համբուրել է իր թիմի պաշտպան՝ Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։
Ֆուտբոլիստուհին չի գնահատել Ռուբիալեսի զգացմունքների դրսևորումը։ Այդ ժեստը չեն գնահատել նաև իսպանացի նախարարները. բոլորը պահանջում են RFEF-ի նախագահի պաշտոնանկությունը։
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել RFEF-ի ղեկավարի նկատմամբ. Ռուբիալեսը առնվազն 90 օրով կհեռացվի ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։
Անցած շաբաթ Ռուբիալեսը հանդես եկավ սկանդալային ասուլիսով, որում հայտարարել էր, թե ոչ մի դեպքում հրաժարական չի տա։
«Մամուլը կշարունակի ինձ դատապարտել, քանի որ թքած ունեն մարդկանց վրա։ Նրանք կարող են շարունակել այս արշավը, հոգու խորքում ինձ նրանց կարծիքը չի հետաքրքրում»,- ասել է Ռուբիալեսը։
Իսպանացի ֆունկցիոները հայտարարել է, որ Հերմոսոյի հետ համբույրը փոխադարձ է եղել, և այն «դստերը համբուրելու ցանկությունից» ոչնչով չի տարբերվել։
Ֆուտբոլիստուհին սկանդալի առաջին օրերին հայտնել էր, որ համբույրը «մեծ ուրախության ինքնաբուխ փոխադարձ ժեստ» էր։ Ավելի ուշ, պաշտպանը իսպանական FUTPRO-ի խաղացողների արհմիության միջոցով ասել է, որ «ինքն իրեն զգում է որպես իմպուլսիվ, սեքսիստական և ոչ պատշաճ արարքի խոցելի զոհ՝ առանց իր կողմից որևէ համաձայնության»։
58 ֆուտբոլիստներ հրաժարվել են ազգային հավաքականում հանդես գալուց, քանի դեռ ֆեդերացիայի ղեկավարությունը հրաժարական չի տվել։ Նման իրավիճակից խուսափելու համար Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է 15 տարով որակազրկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին։
Ի պատասխան քննադատությունների՝ Ռուբիալեսի մայրը հացադուլ է հայտարարել որդու նկատմամբ «արյունոտ ու անմարդկային որս» սկսելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում