Ադրբեջանի քաղաքականությունը անբարոյական է․ Ֆրանսիայի ԱԳՆ
Նմանատիպ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անօրինական ու անբարոյական է որակել Լեռնային Ղարաբաղի հայերին արտագաղթել ստիպելու Ադրբեջանի քաղաքականությունը։ Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Խեղդամահ անելու ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Այդ քաղաքականությունը նաև անբարոյական է»,- ասել է Կոլոննան։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան մոբիլիզացնում է ուժերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման։ Կոլաննան ընդգծել է, որ դա թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները։
Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությունը նաև հնարավորություն կտա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրի իր բնօրրանում, հարգվեն նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում