Պետհամարանիշները կվաճառվեն աճուրդով
Նմանատիպ
Հայաստանում կներդրվի պետհամարանիշների նոր կատեգորիա, որոնք կվաճառվեն աճուրդներով։ Միայն տառերից կամ թվերից բաղկացած նշաններ չեն լինի։ Ամբողջ հարցը լինելու է միայն դրանց համակցումը։
Այս մասին պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ օգսոստոսի 29-ին, հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։
«Միևնույն ժամանակ, աճուրդները կանցկացվեն բացառապես էլեկտրոնային ձևով։ Տրամաբանությունը կլինի նույնը, ինչ ներկայիս համարների դեպքում։ Աճուրդների կազմակերպման կարգը և պետհամարանիշների մեկնարկային գները կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ»,- նշել է փոխնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում