Պսկովի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներ են հարձակվել
30/08/2023 10:30
Նմանատիպ
Անօդաչու թռչող սարքերը օգոստոսի 30-ի գիշերը գրոհել են Պսկովի ռազմական օդանավակայանը, նախնական տվյալներով զոհեր չկան։ Այս մասին հայտարարել է Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը։
«Միջադեպի սկզբից ես անձամբ եղել եմ տեղում: <…> ավերածությունների մասշտաբները ճշտվում են»,- գրել է Վեդերնիկովը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ ուժերը հետ են մղել հարձակումը, ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է սպասել օպերատիվ շտաբի աշխատանքի ավարտից հետո։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պսկովի ռազմական օդանավակայանում Իլ-76 ինքնաթիռներ են խոցվել։
«Անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել, հրդեհ է բռնկվել, երկու ինքնաթիռ կրակի մեջ է ընկել»,- ասել է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում