Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետի մոտ փորձում են վրան դնել

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետի մոտ փորձում են վրան դնել

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը:

«Այս պահին ադրբեջանցիներից հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասել է Գաբրիելյանը:

Մի խումբ արցախցիներ գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում:

Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մոտ է:

«Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։

Մենք մնում են այստեղ»։

Իշխանությունը ևս հայտարարել է, որ որևէ պայմանավորվածություն չկա բեռները ընդունելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում