ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել առևանգված քաղաքացիների հարցով
Նմանատիպ
ՀՀ–ն ՄԻԵԴ–ին նոր հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով»,–տեղեկացնում է Կիրակոսյանը:
Նա նշել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում