Անվճար լրացուցիչ պարապմունքներ վատ սովորողների համար
Նմանատիպ
Այս տարվանից Հայաստանի բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրումից հետո, 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների աշակերտները վատ առաջադիմության դեպքում պետական միջոցների հաշվին լրացուցիչ պարապմունքների հնարավորություն կունենան։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Նրա խոսքով` անբավարար գնահատականներ չեն լինելու, և 1-10 բոլոր գնահատականները համարվելու են դրական, բայց որպեսզի երեխաները չունենան 3 կամ ավելի ցածր միավոր, հատուկ ծառայություն է ներդրվելու։
«Բոլոր այն երեխաները, որոնք այս կամ այն առարկայից մի քանի անգամ կունենան 3 և ավելի ցածր միավոր, պետությունն այս երեխաների համար կկազմակերպի պետական միջոցների հաշվին երկարօրյա ծառայություն, որպեսզի տվյալ առարկայից այդ երեխան լրացուցիչ պարապմունքներ ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրա միավորները չեն բարձրացել»,–ասել է Սվաջյանը։
Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ ծառայությունը կսկսի գործել հոկտեմբերից, երբ պարզ կլինի երեխաների ընթացիկ գնահատականները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում