Այսուհետ մեկական հաց ամեն ընտանիքին․ ԼՂ
30/08/2023 16:06
Նմանատիպ
Արցախում ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում՝ օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այս մասին հայտնել են Լեռնային Ղարաբաղի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից՝ նշելով, որ նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:
«Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում