Մի քանի օրից Բաքուն հայ երիտասարդներին ազատ կարձակի․ Արցախի ԱԳՆ

Մի քանի օրից Բաքուն հայ երիտասարդներին ազատ կարձակի․ Արցախի ԱԳՆ

Բաքուն 3 երիտասարդին մի քանի օրից ազատ կարձակի։ Այս մասին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

«Մեր գործընկերները հայտնել են` ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով փոխանցել է, որ մի քանի օրից մեր երիտասարդներին ազատ կարձակեն»,– նշել է Ղազարյանը։

Հարցին, թե ուր կվերադարձվեն երիտասարդները` Հայաստան, թե Արցախ, նախարարը շեշտեց, որ ամեն դեպքում երկու տարածքում էլ նրանք ավելի անվտանգ կլինեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից Ադրբեջանն առևանգել էր 3 երիտասարդի, որոնց մեղադրում են ադրբեջանական դրոշն անարգելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում