Վիվա-ՄՏՍ-ի «UNLIM» սակագնային պլանի մեծ պահանջարկի «գաղտնիքը»
Նմանատիպ
Վերջերս Վիվա-ՄՏՍ-ը թողարկել է «UNLIM» կանխավճարային սակագնային պլանը՝ անսահմանափակ ինտերնետ նախընտրող բաժանորդների համար: Սակագնային պլանը օրեցօր ավելի լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում: Պարզենք, թե ինչ առավելություններ է ընձեռում «UNLIM» սակագնային պլանը:
Որո՞նք են «UNLIM» սակագնային պլանի լայն տարածում գտնելու պատճառները
«UNLIM» սակագնային պլանը մեծ պահանջարկ է վայելում նախ և առաջ այն պատճառով, որ ինտերնետն անսահմանափակ է: Սակագնային պլանը նաև ներառում է 450 SMS ուղարկելու հնարավորություն և 450 րոպե` ցանցի ներսում, ՀՀ և Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո՝ լրացուցիչ 10 000 ներցանցային րոպե:
Սոցիալական ո՞ր հարթակներից են առավել հաճախ օգտվում «UNLIM»-ի բաժանորդները
Պարզվում է, որ «UNLIM» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն ամենից շատ օգտվում են, այսպես կոչված, «երջանկության սոցցանցից»՝ Instagram-ից, որտեղ շատ են տարածված reels-երը՝ կարճ, ժամանցային տեսանյութերը: Instagram-ին հաջորդում են YouTube-ը, Facebook-ը, TikTok-ը և Telegram-ը: Հիշեցնենք, որ Meta-ի մաս կազմող Instagram-ն ու Facebook-ը, միասին վերցված, Հայաստանում ունեն մոտ 2,5 միլիոն օգտատեր. Facebook-ը՝ 1,4 միլիոն (համացանցից օգտվողների մոտ 64%), իսկ Instagram-ը՝ 1,1 միլիոն (համացանցից օգտվողների մոտ 46,3%): Ինչպես ամբողջ աշխարհում (ավելի քան 2,9 միլիարդ ակտիվ օգտատեր), այնպես էլ Հայաստանում, այս երկու սոցցանցերն ամենատարածվածն են (աղբյուրը՝ https://datareportal.com):
Ակնհայտ է, որ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդներն այն օգտատերերն են, որոնք առավել հաճախ ու շատ են օգտվում համացանցի հետ կապված տարբեր ծառայություններից, հավելվածներից և օգտագործում են մեծ ծավալի ինտերնետ:
Եթե դուք նույնպես ցանկանում եք ունենալ անսահմանափակ ինտերնետ, ապա միացե՛ք Վիվա-ՄՏՍ-ի «UNLIM» կանխավճարային սակագնային պլանին՝ հավաքելով *208*4500# և վճարելով ընդամենը 4500 դրամ (30 օրվա համար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում