Կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ․ Լուազո

Կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ․ Լուազո

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը է, եկել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ժամանակը։ Այս մասին իր X միկրոբլոգում (նախկին Twitter) գրել է Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։ Գրառման վերջում նա ավելացրել է #SanctionAliev հեշթեգը։

Իր հրապարակմանն է կցել նաև  BBC լրատվական գործակալության հաղորդագրությունը, որտեղ մանրամասն նկարագրվում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, և նշվում է, որ հացի հերթերում ուշագնացություն է գրանցվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում