«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես»․ ակցիա կառավարության շենքի մոտ

«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես»․ ակցիա կառավարության շենքի մոտ

«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:

Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»:

Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում