Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չորս տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել, նա համապատասխան միջնորդություն է ուղարկել վարչապետ Ռիշի Սունակին։
«Երկար մտորումներից հետո ես որոշել եմ թույլտվություն խնդրել հրաժարական տալու համար»,- ասվում է վարչապետին ուղղված պաշտոնական նամակում։
Սունակն ընդունել է նրա հրաժարականը։ Ըստ նոր որոշման՝ պաշտպանության նախարարությունը կգլխավորի էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարար Գրանտ Շապսը, որը պահպանողական կուսակցության պատգամավոր է։
Ավելի վաղ՝ հուլիսին, The Times-ին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր իր մտադրությունը աշնանը քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ։ Այս որոշումը նա մեկնա3անությունից դուրս կյանք և աշխատել փաբում:
Իր ղեկավարման շրջանում քաղաքական գործիչը հանդես է եկել Կիևին լայնածավալ ռազմական օգնություն տրամադրելու օգտին։
Հիեշեցնենք՝ այս տարվա ընթացքում Ուելեսը վիճաբանություն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել էր, որ Ուկրաինան պետք է ավելի երախտապարտ լինի Արևմուտքին ու եվրոպական երկրներին:
Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին նույն օրը երեկոյան ութ րոպեանոց տեսանյութ էր ձայնագրել, որի ժամանակ ուկրաինացիներին առաջարկել էր «առավոտյան արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին»։ Ինչպես նաև, տեսաուղերձի ընթացքում Զելենսկին 47 անգամ ասել էր «շնորհակալություն»՝ ի ապացույց երախտագիտության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում