Վաղը Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր հրաժարականի դիմում
Նմանատիպ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր հրաժարականի դիմում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
Արային Հարությունյանը, մեկնաբանելով իր որոշումը, նշել է․ «Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից»:
Հայտարարության ամբողջական տարբերակը՝ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում