Փորձարկվում է արհեստական բանականությամբ նպաստի համակարգի գործարկումը
Նմանատիպ
Վերջին երկու տարիների ընթացքում՝ միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, միայն վարչարարության արդյունքում շուրջ 15 հազար ընտանիք դուրս է եկել անապահովության համակարգից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նոր համակարգ է մշակվում և առաջիկայում կներկայացվի քննարկման: Այդ համատեքստում աշխատանք է առաջարկվելու բոլոր աշխատունակ մարդկանց, և նրանք դիտարկվելու են որպես պոտենցիալ արժեք ստեղծող մարդիկ:
Նրանց թիվը քիչ չէ: Շուրջ 40 հազար մարդ, ըստ էության, աշխատունակ տարիքում է, աշխատունակ է և կարող է աշխատել՝ դուրս գալով այդ համակարգից»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ փորձարկում են արհեստական բանականությամբ նպաստի համակարգի գործարկումը:
«Հուսով ենք՝ առաջիկայում՝ այդ համակարգը ներկայացնելուց հետո, ամբողջությամբ չէ, բայց քայլ առ քայլ կանցնենք նոր համակարգի»,- ասել է նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում