ՀԱՀ-ում զոհերի թիվը հասել է 70-ի
Նմանատիպ
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա։ Եվս 52 հոգի տարատեսակ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Հրշեջ-փրկարարները շարունակում են մարել վաղ առավոտից բռնկված հրդեհը։ Ըստ նախնական տվյալների՝ շենքն օգտագործվում էր աֆրիկացի միգրանտների կողմից։
Հրդեհից փրկվածներին, ովքեր այժմ անօթևան են մնացել, ժամանակավոր ապաստան կտրվի մեկ այլ շենքում, որը նույնպես պատկանում է Յոհանեսբուրգ քաղաքին, ասել է կառավարության ներկայացուցիչը:
«Մոտ 300 մարդ տարհանված է, նրանք կտեղափոխվեն Յոհաննեսբուրգի քաղաքապետարանին պատկանող մեկ այլ շենք»,- ասել է Կառավարության անդամ Լեբոգանգ Մեյլը X-ում (նախկինում՝ Twitter):
#JoburgUpdates Firefighters , @CityofJoburgEMS are currently attending to a building on fire in the Joburg CBD corner Delvers and Alberts street .Ten people confirmed dead and multiple patients treated on scene transported to various health care facilities for further medical… pic.twitter.com/OZTrajIbAq
— City of Joburg (@CityofJoburgZA) August 31, 2023
Մեյլը նաև ընգծել է, որ միջկառավարական թիմը փրկվածների և զոհերի ընտանիքներին կտրամադրի հոգեբանական և սոցիալական ծառայություններ, աջակցություն զոհերի հուղարկավորությունների կազմակերպման գործում և կօգնի այլ կարիքների համար:
Հրդեհի պատճառները քննվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում