Ռուսական բորսայում բենզինի գինը ռեկորդային թանկացել է
Նմանատիպ
Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքային բորսայում (SPIMEX) AI-95 բենզինի արժեքը յոթերորդ օրն անընդմեջ գերազանցում է պատմական ռեկորդը։ Հինգշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքներով այն գերազանցել է մեկ տոննայի դիմաց 74 հազար ռուբլին, մինչդեռ դիզվառելիքը, համաձայն աճուրդի տվյալների, էժանացել է։
AI-95 բենզինը, ըստ Ռուսաստանի եվրոպական մասի տարածքային ինդեքսի, առևտրային օրվա համար աճել է 0,82 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 74,304 ռուբլի: AI-92 բենզինի գինն աճել է 0,59%-ով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով 63 946 ռուբլի։
Ռուսաստանում բենզինի և դիզելային վառելիքի բորսայական գները 2023 թվականի ամռանը գրանցել են իրենց պատմական ռեկորդները։ Գների աճը փորձագետները բացատրել են նավթավերամշակման գործարանների սեզոնային վերանորոգման աշխատանքներով և «գորշ» արտահանմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում