Կիևը կստանա ամերիկյան Abrams տեսակի առաջին տանկերը
Նմանատիպ
Կիևը կստանա ամերիկյան Abrams տեսակի առաջին 10 տանկերը արդեն սեպտեմբերին։ Արևմտյան պաշտոնյաները հուսով են, որ տանկերի ժամանումը ուկրաինական զորքերին կտա այն առավելությունը, որն անհրաժեշտ է «թուլացնող» հակահարձակման համար։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն պաշտոնյային: «Սեպտեմբերի կեսերին Ուկրաինան պետք է ստանա Abrams-ի խոստացված 31 տանկերից 10-ը»,- ասել է պաշտոնյան։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ տասը տանկ այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ վերջնական վերանորոգման են ենթարկվում։ Պատրաստ լինելուն պես, դրանք կուղարկվեն Ուկրաինա։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Օ’Դոնելի խոսքով «ԱՄՆ-ը մտադիր է մինչև աշուն արագացնել 31 տանկի մատակարարումը Ուկրաինային»:
Politico-ի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականների խումբն արդեն ավարտել է ամերիկյան M1 Abrams տանկերի վերապատրաստման ծրագիրը։ Օ’Դոնելն ասել է, որ մոտ 200 ուկրաինացիներ Գերմանիայում ամերիկյան ուժերի ուսումնամարզական հավաքակայաններում վարժանքներ են անցկացնում տանկերի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում