Ադրբեջանը կրակում է Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
01/09/2023 10:30
Նմանատիպ
Ադրբեջանական ԶՈւ–ն կրակում է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ:
Քիչ առաջ, ՊՆ–ն հայտնել է, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:
Պաշտպանության նախարարությունը իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում