ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումներ կկայանան

ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումներ կկայանան

ԱՄՆ Կոնգրեսի՝ Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը կքննարկի Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների հանձնաժողովը։

Լսումներին իր փորձագիտական կարծիքը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ «կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»:

Իսկ Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա Ադրբեջանի կառավարության մտադրությանն առնչվող փաստերի մասին։

Լսումները կկայանան սեպտեմբերի 6-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում