Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
01/09/2023 14:35
Նմանատիպ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այս մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովը։
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,- հայտնում են Արցախի խորհրդարանից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31–ին Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ արցախցուն ու Ազգային ժողովին ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը: Նա նշել էր, որ այս վերջնական որոշումը կայացրել է 2 օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում