Կրակի ինտեսիվությունը հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է

Կրակի ինտեսիվությունը հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է

Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ադրբեջանական կողմը ինտենսիվկրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի 2 զոհ և 1 վիրավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում