Բաքվի հյուպատոսության հրապարակն անվանվել է Արցախ
Նմանատիպ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում Բաքվի հյուպատոսության հրապարակը պաշտոնապես անվանվել է Արցախի անունով։ Այս մասին հայտնում է ամերիկահայ Դավիթ Մնացականյանը։
Ցուցանակի վրա գրված է` «Ի աջակցություն խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանը, որը նախաձեռնության հեղինակն է։
«Այս ցուցանակի գրվածքը շատ կարևոր հաղորդագրություն է աշխարհի համար։ Արցախում այս պահին անելանելի վիճակ է, 120.000 հայ Ադրբեջանի կողմից շրջափակված է։ Այնտեղ սով է, դեղերի սղություն։ Մենք պետք է տարբեր կերպ պայքարենք նրանց դեմ»,– ասել է Քրքորյանը։
Ամերիկահայ Դավիթ Համբարձումյանը նշել է, որ սա հայ համայնքի կողմից հզոր, քաղաքական, ռազմավարական կարևոր քայլ է։ Նա ընդգծել է, որ իրենց պայքարը պատրաստվում են իրականացնել հենց այս հրապարակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում