Աֆրիկա հացահատիկի անվճար մատակարարումների աշխատանքները սկսվել են
Նմանատիպ
Արդեն սկսվել են աֆրիկյան վեց երկրներ ռուսական հացահատիկի անվճար առաքման գործնական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։
«Ի դեպ, խոսելով պարենային անվտանգության մասին, արդեն իսկ գործնական աշխատանք է կազմակերպվում ռուսական հացահատիկի անվճար առաքում իրականացնելու համար, ինչպես Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում հայտարարեց Պուտինը աֆրիկյան վեց առավել կարիքավոր երկրներին», – ասել է նախարարը՝ հավելելով, որ նախատեսվում է յուրաքանչյուր պետությանը մատակարարել մինչև 50 հազար տոննա հացահատիկ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի լիագումար նիստում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է մոտակա ամիսներին անվճար հացահատիկ մատակարարել Բուրկինա Ֆասոյին, Զիմբաբվեին, Մալիին, Սոմալիին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը և Էրիթրեային։0
Հետևեք մեզ նաև Telegram-ում