Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Արցախի հետ սահմանային հատվածում

Ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 9-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Արցախի հետ սահմանային հատվածում: Զորավարժությունները կավարտվեն շաբաթվա վերջին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայությանը:

Զորավարժություններին, որոնք ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, մասնակցում են ցամաքային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև օգտագործվում են զինտեխնիկայի ժամանակակից տեսակներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում