Սոթքում զոհված զինծառայողները Մասիս համայնքից էին
01/09/2023 15:59
Նմանատիպ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ կրակի հետևանքով զոհված զինծառայողները Մասիս համայնքից էին։ Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը»,- գրել է Համբարձումյանը:
Նա ցավակցել է զոհված տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում