«PepsiCo-ն և Mars-ը պատերազմի միջազգային հովանավորներ են». Ուկրաինա
01/09/2023 20:30
Նմանատիպ
Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը PepsiCo-ին և Mars-ին ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկում՝ Ռուսաստանում նրանց շարունակական աշխատանքի պատճառով։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Գործակալությունը երկու առաջատար պարենային կորպորացիաներին՝ PepsiCo-ին և Mars-ին ներառել է պատերազմի միջազգային հովանավորների ցանկում»,- ասվում է զեկույցում։
Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունն ավելացրել է, որ PepsiCo-ն և Mars-ը Ռուսաստանում հարկեր են վճարում և ակտիվորեն նոր աշխատակիցներ են հավաքագրում։
Ավելի վաղ Կիևը պատերազմի հովանավորների ցուցակում ընդգրկել էր AliExpress ինտերնետ հարթակի սեփականատիրոջը և չինական Alibaba Group Holding Limited կորպորացիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում