Թուրքիայի ԶՈւ-ն օդային հարձակումներ է իրականացրել Իրաքում

Թուրքիայի ԶՈւ-ն օդային հարձակումներ է իրականացրել Իրաքում

2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ժամը 00.30-ին, Թուրքիայի Զինված Ուժերի կողմից օդային գործողություն է իրականացվել Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ և Ասոս շրջաններում, որոնք օգտագործվում էին որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։

Գործողությամբ ավերվել են PKK-ի կողմից օգտագործվող 16 քարանձավ, 4 ապաստարան և 2 նյութական պահեստ։ Սպանվել են բազմաթիվ զինյալներ, ծանր հարված է հասցվել PKK-ի ներկայությանը տարածաշրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում