Թշնամին Արցախում խախտել է հրադադարը
01/09/2023 20:19
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։
Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում, տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում