«Յուքոմ»-ը մեկնարկում է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները
Նմանատիպ
«Յուքոմ» ընկերությունը մեկնարկում է շարժական ցանցի արդիականացման աշխատանքներ։
Արդիականացումը կմեկնարկի առաջիկա շաբաթում՝ սեպտեմբերի 4-ից, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանից և մասամբ կներառի Արաբկիր վարչական շրջանը։
«Մեր սիրելի բաժանորդներին ուզում ենք նախապես տեղյալ պահել, որ սա դեռ սկիզբն է։ Աշխատանքն իրականացվելու է փուլերով, որպեսզի մինչև տարեվերջ դուք ունենաք ավելի սահուն ու ժամանակակից մարդու պահանջները բավարարող փորձառություն Ucom-ի արդեն արդիականացված, նորացված շարժական ցանցում։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է զինվել համբերությամբ, քանի որ այսպիսի աշխատանքը ենթադրում է կապի որակի հնարավոր անկում, շարժական ցանցի ծածկույթի կրճատում, նաև կապի ընդհատումներ», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Երևանի վարչական շրջաններում իրականացվող աշխատանների մասին Ucom-ը մշտապես նախապես կտեղեկացնի։
Ընկերությունը կանխավ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ խոստանալով արագագործ շարժական կապ մինչև տարեվերջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում