Առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրվել քարարծվի վրա
Նմանատիպ
Ալավերդի համայնքում վերջերս հայտնաբերված և տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ տեղափոխված քարարծվի վրա տեղադրվել է արբանյակային տվիչ։
Արբանյակային տվիչը տեղադրվել է NABU Հայաստան բնապահպանական կազմակերպության աշխատակիցների կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։
Արբանյակային տվիչը հնարավորություն է տալու մասնագետներին ուսումնասիրել քարարծվի չուն, լոկալ տեղաշարժերը, վարքագծային առանձնահատկությունները, տեսակների էկոլոգիային և կենսաբանությանը վերաբերող այլ հետաքրքիր փաստեր, վեր հանել թռչնին սպառնացող հնարավոր վտանգների մի մասը։
Թռչունը մի քանի օրից բաց կթողնվի բնություն։
Հիշեցնենք, որ քարարծիվը NABU Հայաստանի կողմից տարվա սկզբին իրականացված հարցման արդյունքում ճանաչվել է 2023 թվականի տարվա թռչուն։
NABU (Naturschutzbund Deutschland) գերմանական բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1899 թվականին: Այն Գերմանիայի ամենահին և ամենախոշոր բնապահպանական ասոցիացիաներից է:
NABU-ն ունի շուրջ 900,000 անդամ և հովանավոր։
2010 թվականին պաշտոնապես բացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
Կազմակերպությունը Հայստանում իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը, սոցիալական խնդիրների կանխարգելմանը և էկոկրթական մակարդակի բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում