Թուրքիայում հորդառատ անձրևի պատճառով տները մնացել են ջրի տակ
03/09/2023 15:50
Նմանատիպ
Հորդառատ տեղումները հեղեղումներ են առաջացրել Թուրքիայի սևծովյան տարածաշրջանում, բազմաթիվ տներ են հեղեղվել։ Մի շարք քաղաքների բնակիչներ հայտնվել են դժվար կացության մեջ, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է։ Սամսուն քաղաքի փողոցներից մեկում տեղատարափից հետո ճանապարհը փլուզվել է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ջրհեղեղի և հորդառատ անձրևների սպառնալիքի մասին հաղորդագրություններն են ուղարկվել Թուրքիայի տարբեր քաղաքների բնակիչների կողմից։
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը նախօրեին զգուշացրել էր Էգեյան ծովի ափին, Միջերկրական և Կենտրոնական Անատոլիայում եղանակային «դեղին մակարդակի» վտանգի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում