Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքում սեպտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 4–ի գիշերը եղել է 18-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31….+34 աստիճան։

Գերտասչությունից զգուշացնում են, որ սեպտեմբերի 4-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում