ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել պատրաստվել Եվրո-2024-ին
Նմանատիպ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական հանդիպումներից առաջ ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան – «Աստանա»
Կամո Հովհաննիսյան – «Աստանա»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան – «Կասա-Պիա»
Այսօր թիմին կմիանան նաև Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար), Ուգոչուկվու Իվուն (Ռուբին) և Ստանիսլավ Բուչնևը (Փյունիկ), սեպտեմբերի 4-ին՝ Հրանտ-Լեոն Ռանոսը (Բորուսիա), Նաիր Թիկնիզյանը (Լոկոմոտիվ), Լուկաս Սելարայանը (Ալ-Ֆաթեհ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Բոկա Խունիորս):
Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն):
Սեպտեմբերի 8-ին և 11-ին Ալեքսանդր Պետրակովի սաները կանցկացնեն Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում: Սեպտեմբերի 8-ին հայ ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ կխաղան Թուրքիայի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կընդունեն Խորվաթիային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում