Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
04/09/2023 12:00
Նմանատիպ
Թուրքիայի արևմուտքում` Էգեյան ծովի ափին, երկրաշարժ է տեղի է ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզդերե բնակավայրից 6 կմ հարավ, օջախը՝ 8 կմ խորության վրա։ Ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։
Հավելենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։