Եվրոպայի անվտանգության համակարգը պետք է հաշվի առնի նաև ՌԴ-ին

Եվրոպայի անվտանգության համակարգը պետք է հաշվի առնի նաև ՌԴ-ին

Եվրոպայում անվտանգության նոր համակարգ պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան Le Monde թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 3-ին։

«Ես հասկանում եմ, որ իրավիճակը, որում հայտնվել է Ուկրաինան, չափազանց բացասական է դարձնում վերաբերմունքը ​​Ռուսաստանի նկատմամբ։ Մենք բացասաբար ենք վերաբերվում ոչ թե Ռուսաստանին, այլ նրա պահվածքին, ռուսական ագրեսիային, որը պետք է պարտության մատնել հանուն Ուկրաինայի և հանուն խաղաղության ու անվտանգության ողջ աշխարհում»,- ասել է Կոլոննան։

Արտգործնախարարն ընդգծել է, որ «Ռուսաստանը կա և կշարունակի գոյություն ունենալ»։ «Իրականությունը, պատմությունը և աշխարհագրությունը ցույց են տալիս, որ երկրի զգալի մասը գտնվում է եվրոպական մայրցամաքում, մենք Ռուսաստանի հետ միասին պետք է ճանապարհ գտնենք վերականգնելու անվտանգության ամուր ճարտարապետությունը, որը հաշվի կառնի բոլորի շահերը կայունություն ապահովելու հարցում»,- նշել է նա։

Կոլոննան ընդգծել է, որ, ամեն դեպքում, Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, իսկ Արևմուտքը կշարունակի աջակցել Ուկրաինային, «որպեսզի նա կարողանա լիովին վերականգնել իր ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում