ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի վարժանքներ կանցկացվեն
Նմանատիպ
ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորավարժությունը կանցկացվի Կարագանդայի շրջանում՝ «Սարի-Շագան» զորավարժարանում: Այժմ այնտեղ ընթանում են ԱՊՀ մասնակից պետությունների զորքերի մարտական հրաձգությամբ «Մարտական համագործակցություն-2023» համատեղ վարժանքների նախապատրաստական աշխատանքները։ Զորավարժությանը կմասնակցեն Ղազախստանի և Ղրղզստանի զինված ուժերի զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները:
Բացի այդ, ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի շրջանակում համատեղ մարտական հերթապահություն կանցկացվի զորավարժությանը ներգրավված երկրների արտաքին սահմանների պաշտպանության համար:
Զորավարժության ակտիվ փուլին կհետևեն Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների և ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները:
ԱՊՀ ՀՕՊ համակարգի խնդիրներն են ԱՊՀ պետությունների օդային սահմանների պաշտպանությունը, օդային տարածքի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողությունը, օդատիեզերական իրադրության մասին տեղեկացումը, հրթիռային և օդային հարձակման մասին նախազգուշացումը, դրա համաձայնեցված գործունեությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում