ՀՀ-ում կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային ֆորումը
Նմանատիպ
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ սեպտեմբերի 6-8-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային ֆորում։ Տեղեկությունն ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
«Փորձել ենք բավականին հետաքրքիր օրակարգ ունենալ։ Խոսնակներ են մասնակցելու ԱՄՆ–ից, Դուբայից, Եվրոպայից… Խոսվելու է ներդրումային ոլորտից, կենտրոնանալու ենք Հայաստանի ներդրումային պոտենցիալի վրա»,–ասել է նա։
Ֆորումին կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, օտարերկրյա և տեղական ներդրողներ և բանախոսներ, լրատվամիջոցների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ։
Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել է, որ ֆորումի հիմնական ուղերձն է ցույց տալ այսօրվա միտումները զբոսաշրջության ոլորտում, թե ինչպես են մտածում ներդրողները և հիմնականում որտեղ են ներդրումներ կատարում։
«Ֆորումին ընդհանուր առմամբ կմասնակցեն 150 ներկայացուցիչներ։ Մասնակիցների համար հատուկ տուրեր կկազմակերպվեն, որպեսզի նրանք էլ ավելի լավ ճանաչեն Հայաստանը։ Առաջին օրը լինելու է Երևան սիթի տուր։ Նաև ունենք երեք տարբեր ուղղություններով կազմակերպված տուրեր։ Փորձելու ենք ֆորումի մասնակիցներին ներկայացնել մեր մշակույթը, սնունդը և գինին»,– ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում