Սոչիում ընթանում են Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները
Նմանատիպ
Սոչիում՝ Վլադիմիր Պուտինի նստավայրում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լայն ձևաչափով բանակցություններ են սկսվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով խոսելու բան կա: Իհարկե, մենք չենք անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը։ <…> Գիտեմ, որ մտադիր եք անդրադառնալ հացահատիկի գործարքին։ Մենք բաց ենք բանակցությունների համար»,- հանդիպման սկզբում ասել է ՌԴ ղեկավարը։
Նա նաև նշել է, որ պլանի համաձայն՝ Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծն առաջընթաց է ապրում, առաջին էներգաբլոկի գործարկումը տեղի կունենա 2024 թվականին։
«Ինչպես ասացի, մենք շատ վստահ առաջ ենք շարժվում էներգետիկայի ոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հիմնական մատակարարների միջև։ Հուսով եմ, որ այդպես կլինի։ Դրա ականատեսը կլինենք մոտ ապագայում»,- հավելել է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում