Վրաստանի վարչապետը հաստատել է նախագահի իմպիչմենտի մասին որոշումը
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդարացի է համարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտի ենթարկելու որոշումը։
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմպիչմենտը, քանի որ, չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է այցելել արտասահմանյան երկրներ։
«Ցավալի է, որ Վրաստանի նախագահը կոպտորեն խախտում է օրենքը, մենք պետք է օրինակ և օրենքի պաշտպան լինենք ընդհանրապես, և օրինակ ծառայենք մյուսներին, ուստի իշխող կուսակցության կայացրած որոշումը միանգամայն արդարացի էր»,- երկուշաբթի կառավարության նիստում ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը բացատրել է, որ մեկ ամիս առաջ անձամբ է նախագահին պաշտոնական մերժումներ ուղարկել՝ կապված նրա արտասահմանյան այցերի հետ։ Ղարիբաշվիլին նշել է, որ դրա հիմնական պատճառը Զուրաբիշվիլիի ելույթն էր խորհրդարանում, որտեղ նախագահը քննադատել էր իշխանություններին եվրոպական հանձնարարականների կատարման գործընթացում անգործության համար և ասել, որ Վրաստանը չի ստացել ԵՄ թեկնածուի կարգավիճակ, քանի որ դրան արժանի չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում