Հայ ծանրորդները Սաուդյան Արաբիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Նմանատիպ
Հայ 14 ծանրորդները մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված:
Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց թիմի կազմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը: 55 կգ քաշային կարգում նրանց մրցելույթը նախատեսված է սեպտեմբերի 6-ին, մեկնարկը՝ 20:00:
Տղամարդկանց թիմի կազմում սեպտեմբերի 7-ին պայքարի դուրս կգա 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Այս քաշային կարգում մրցելույթների մեկնարկը ևս նախատեսված է 20:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում