Կարասկոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Կարասկոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Բելգիացի ֆուտբոլիստ Յանիկ Կարասկոն Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբ։ Transfermarkt-ը հայտնում է, որ տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն եվրո։

30-ամյա ֆուտբոլիստը ստորագրել է երեք տարվա պայմանագիր, ըստ ԶԼՄ-ների՝ նա Սաուդյան Արաբիայում մեկ մրցաշրջանում կվաստակի 13 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ Շաբաբը» ներկայումս զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը՝ 5 խաղում վաստակելով ընդամենը 2 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում