Երևանը ռուսաստանցիների աշնանային հանգստի պահանջված ուղղություներից է
Նմանատիպ
Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների աշնանային հանգստի համար ամենապահանջված ուղղությունների ցանկում։ Այս մասին նշված է «OneTwoTrip»-ի վերլուծաբանների հետազոտությունում։
«Արտերկրի ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն Ստամբուլը (բոլոր արտասահմանյան պատվերների 10,2%-ը) և Երևանը (4,5%): Լավագույն հնգյակում են նաև Դուբայը (2,8%), Փարիզը (2,5%) և Հռոմը (2,4%): Պատվերների ևս 2,1%-ը եղել է դեպի Բանգկոկ, 2%-ը՝ Ռիմինի, 1,6%-ը՝ Թբիլիսի, 1,5-ական տոկոս՝ դեպի Մինսկ և Անթալիա»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ զգալիորեն աճել է Երևանի պահանջարկը, ամրագրումների թիվը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45,2%-ով։ Աշնանային հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում են նաև Հռոմը, որտեղ 2023 թվականի աշնանը ամրագրումների թիվն աճել է 33,3%-ով, Փարիզը (31,2%-ով), Բանգկոկը (40%-ով)։
Մինսկի և Անթալիայի հյուրանոցներում ամրագրումները պահանջարկը պակասել է համապատասխանաբար 63,4%-ով և 37,5%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում