Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարներ չկան. Էրդողան
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարներ չկան։
«Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է: Մենք առաջին իսկ օրվանից միշտ հանդես ենք եկել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության օգտին: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար: Ցավոք, պատերազմը, որն ընթանում է արդեն 1,5 տարի, դեռ շարունակվում է: Հորիզոնում խաղաղության հեռանկարներ չկան»,- Սոչիից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, «պատերազմում հաղթողներ չկան»։
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն: Մենք կշարունակենք նաև միջնորդի դեր խաղալ այնպիսի հարցերում, ինչպիսիք են գերիների փոխանակումը և Զոպորոժյեի ատոմակայանը: Հուսով ենք, որ այս պատերազմը, որը վնասակար է մեր երկու հարևանների և մեր տարածաշրջանի համար, ավելի շուտ կավարտվի արդար և կայուն խաղաղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ընթացքի անցնելու նախադրյալներ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում