Թուրքիայում կստեղծվի գազային կենտրոն

Թուրքիայում կստեղծվի գազային կենտրոն

Թուրքիան ակնկալում է գազի կենտրոն ստեղծել, որը նման է Լոնդոնի և Համբուրգի կենտրոններին։ «Թուրքիան մտադիր է այդ ծրագիրը քննարկել Ռուսաստանի հետ»,-ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Պարոն Պուտինի հետ մեր հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք էներգետիկ ոլորտը, մենք կիրականացնենք տարբեր նախագծեր մեր երկրի տարածքով դեպի Եվրոպա և ամբողջ աշխարհ էներգառեսուրսների փոխադրման համար։ Թուրքիայում գազային հաբի ստեղծման հետ կապված առաջընթաց կարձանագրվի ինչպես էներգակիրների փոխանցման, այնպես էլ գնագոյացման հարցերում։ Մենք հայտարարել ենք, որ մեր երկիրը վերածելու ենք էներգետիկ հաբի և դրա համար ստեղծում ենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ և հնարավորություններ։ Վերջին տարիների ներդրումներով մենք մեր երկիրը կդարձնենք կարևոր գազային բազա տարածաշրջանային աշխարհագրության համար: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր նպատակին՝ Թուրքիան դարձնել տարածաշրջանի կենտրոն, իսկ հետո համաշխարհային էներգետիկ կենտրոն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով, Անկարան հաստատակամ է էներգետիկայի ոլորտում թուրք-ռուսական հարաբերությունները պահպանելու հարցում, ինչը Թուրքիան իրականացնում է փոխշահավետ հիմունքներով՝ ելնելով երկու երկրների շահերից։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս հարցում մենք առաջարկում ենք այլ ծրագիր, ինչպես Ստամբուլում գտնվող մեր ֆինանսական կենտրոնը, մենք էլ պլան ունենք ստեղծել բնական գազի կենտրոն, որը նման է Լոնդոնում և Համբուրգում ստեղծված կենտրոններին։ Մենք նախատեսում ենք ստեղծել նման կենտրոն ոչ միայն բնական գազի, այլ նաև էներգետիկայի և հանքարդյունաբերության համար: Մենք ցանկանում ենք ստեղծել լայն նպատակներով կենտրոն», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում