ՌԴ-ն ՀՀ-ից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտի վերաբերյալ

ՌԴ-ն ՀՀ-ից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտի վերաբերյալ

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան հետագա քայլերը կորոշի` ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ-ին կոչ էր արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները:

Նա նշել էր, որ այդ հարցով երկու երկրների ԱԳՆ-ները երկխոսություն են վարում։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում