Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
05/09/2023 20:30
Նմանատիպ
Եվրո–2024–ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները: Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ն։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Չիրո Կարբոնեն և Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ մրցավարը Անտոնիո Ռապուանոն է։
Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի հինգերորդ տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Սեպտեմբերի 11-ին Ալեքսանդր Պետրակովի սաները Երևանում կհյուրընկալեն Խորվաթիայի հավաքականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում