Մահացել է Ալբերտ Ազարյանը

Մահացել է Ալբերտ Ազարյանը

Մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը։ Պատիվ և երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ վարպետ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում